Մի գորշ վաղեմի հրեշներ բազմել,
Խմում են արյունն իմ ժողովրդիս,
Կարծես իրենք են արյամբ շունչ տվել,
Անխոս կրակով այրում են հոգիս:
Անկոչ հյուր գալով բազմել են գահին,
Տգետ ոգիներ ետից քարշ տված,
Անսանձ կենդանու մորթի հագներին,
Նույն երգն են երգում խրխինջով լցված:
Մի հրաշք լիներ քամին հեղեղվեր,
Վեր հառներ քշեր ծովը կատաղած,
Մի ողջ ժողովուրդ հարություն առներ,
Իրական դառնար երազը խաբված:
03.07.2013թ
Մի գորշ վաղեմի հրեշներ բազմել,
Խմում են արյունն իմ ժողովրդիս,
Կարծես իրենք են արյամբ շունչ տվել,
Անխոս կրակով այրում են հոգիս:
Անկոչ հյուր գալով բազմել են գահին,
Տգետ ոգիներ ետից քարշ տված,
Անսանձ կենդանու մորթի հագներին,
Նույն երգն են երգում խրխինջով լցված:
Մի հրաշք լիներ քամին հեղեղվեր,
Վեր հառներ քշեր ծովը կատաղած,
Մի ողջ ժողովուրդ հարություն առներ,
Իրական դառնար երազը խաբված:
03.07.2013թ
