Երանություն
Շրջիկ օրերս զարմանքին հառել,
Խելագարների հոսքին անկոտրում,
Ցնորքն է մեկտեղ հարություն
առել,
Երանության մեջ մի օր
չեն մեռնում…
Մի օր կատաղած անբոխն
անխնա,
Այս մղձավանջի դագաղն
ուսերին,
Կտանի հեռու եզերքը հսկա,
Կփոշիացնի դժոխքի եզրին:
Քեզանից եմ ես տենչում
իմ աշխարհ,
Կուլ տուր անխնա մի խաբված
սերունդ…