Ջավախք
Նորից առար գիրկտ կրկին,
Պարուրեցիր քո մեծ սիրով,
Լուռ փարվեցի քո լանջերին,
Զմայլվեցի անուշ բույրով:
Շղթայվեցի կապանքներիտ,
Վեհ սարերիտ լանջերին մով,
Շնչիս առա բույրը համիտ,
Լի էին կանաչ անուշներով:
Եվ որքան էլ հեռուներում,
Կյանքն անցնի հուշ կարոտով,
Մեկ է հոգուս ներաշխարհում,
Կմնաս միշտ արդուն հոգով: