четверг, 11 июля 2013 г.

ԽԱԲՎԱԾ ՍԵՐՈՒՆԴ (հատված)

Ժամանակն էլ իր սերունդին փոխեց ամբողջ կեցվածքը,
Անկարգի պես առհամարած,ծեր ալեհեր մոռացված,
Անցավ արդեն մեծին հարգող շնորհալի գնացքը,
Վաղեմի բաղի ծաղիկը անջուր մնաց թառամած:

Ով դու տգետ անմարդկաին,ուր ես շեղվել քո ճամփից,
Խեղդվում ես դու պղտոր գետում,լքված քո տաքուկ բնից,
Ուշ է արդյոք,մի հրաշքով գեթ մեկ օր էլ խելքի գաս,
Որ քո անցյալ հայրերի պես սրտացավով տուն դառնաս:

Միթե գիտես որ դու այդպես մարդ կդառնաս դու կյանքում,
Անցորդների նման այդպես պտուղ կտաս քո այգում,
Ով մարդ,մոտ ես բյուր հոսանքով քո սահմանի լարերին,
Գեթ մեկ քայլ էլ որ կատարես,կխորտակվես անդունդում:

суббота, 6 июля 2013 г.

ԲՈՂՈՔ


Այլոց խինդով սիրտս բաց,
      Բայց իմ տան մեջ ավերակ,
      Դրսում լույսեր են վառվել,
      Իրականում մար ճրագ;

      Դարձս կանաչ ճամփին կից,
      Բայց կարմիրն է ուղեկից,
      Էլ դեղինի հույս չկա,
      Վերիս կարոտ եմ մեկից:

      Նետս թռչող մի ճախրանք,
      Հույսի հետքով վեր դարմանք,
      Դեռ չի հասել իր կետին,
      Չեմ գտնում մի հնարանք;

      Լավին չեմ գտել պատճեն,
  •       Ճշտին այսօր հավան չեն,

      Գետն է պղտոր իր հունով,
      Զուլալ ջրեր թող կանչեն…

четверг, 4 июля 2013 г.

Մերօրյա վերքեր


Մի գորշ վաղեմի հրեշներ բազմել,
Խմում են արյունն իմ ժողովրդիս,
Կարծես իրենք են արյամբ շունչ տվել,
Անխոս կրակով այրում են հոգիս:
                                                            
Անկոչ հյուր գալով բազմել են գահին,
Տգետ ոգիներ ետից քարշ տված,
Անսանձ կենդանու մորթի հագներին,
Նույն երգն են երգում խրխինջով լցված:

Մի հրաշք լիներ քամին հեղեղվեր,
Վեր հառներ քշեր ծովը կատաղած,
Մի ողջ ժողովուրդ հարություն առներ,
Իրական դառնար երազը խաբված:

                              03.07.2013թ