понедельник, 10 ноября 2014 г.

          Քաղքենիներին
Գուժեցին չարյաց նախրահոտ ոխեր,
Նախկին սովալուկ վիհե փարախից,
Թուրքասով էին,անօդ ու անտեր,
Հոգիները բիրտ,զրկված օրենքից:

Կարգից անտեղյակ,բարքին անտարբեր,
Անօրեն կուռքին հաշտ ու համերաշխ,
Դարձան գողեգող անսանձ կառքատեր,
Դատարկագլուխ ու վարքե անտաշ:

Տգետ անուսում ու անՀայեցի,
Խրխինջ հնչերանգ ու ռուսալեզու,
Սեփական լեզվից անամոթ խեցին
Ըռխել էր սրանց,ստամոքսախոցում:

Կա՞ մի վեհ ՀԱՅ մարդ ու Հայավայել,
Որ փնտրեմ գոյի հորձանուտներում,
Կգա ոգու սով,-սա մեզ է վայել...
Աստվածանից էլ չեք ստանա ներում:

четверг, 23 октября 2014 г.

Մարդկայնություն Ով մարդկայնություն դու պիտի ապրես, Իբրև գեհենից ծնված մի վերելք, Դու պիտի ապրես իբրև երկրային Անաղարտ մի երգ,երես առ երես... Այս չարագունեղ կամարներից դուրս Քեզ պիտի տրվեն ամենքը մեկ մեկ, Ապաշխարհանքի հորդորտ անծիր Պիտի հավերժի լույսով հոգուց ներս: Ով մարդկայնություն դու պիտի ապրես Քո լույս հարությամբ իբրև ավետիս, Մեռյալ քո քնից արդնացիր ու տես Քո ծարավների երաշտն անալիք, Չարքի կրակե մրրերի փոշին Իր բույնն է դրել չոքել է բկիս, Մարդիկ նժարից անդունդ են իջել, Չիտեն այն հեղված յուր գլխին գալիք: Ով մարդկայնություն դու պիտի ապրես, Մեղքես քեզ կանչող ամենքիս ձայնին, Ու քո համրության կապանքներտ խորթ Մենք պիտի քանդենք իբրև սուրբ վճիռ… Որ քո տենչանքից չմնանք մենք որբ Քո սուրբ մեռոնով օծես ամենքին, Մեղքածին դար է,հավատը դեռ կա, Խորանը Սուրբ է մարդկային կանչի :
Խենթ հոգիս մի օր կղզու գիրկն ընկներ, Լիներ մի անկյուն ծովի եզերքին, Իմ մենությունը անկյան մեջ թաղվեր, Թաղեի աշխարհի բոլոր մեղքերին: Սիրում եմ կյանքը ինձնից առավել, Լռիկ վերքերին չեմ տրվի երբեք, Գալիք նշխարքս երաշտին տրվել, Կողպվել է հույսը,հույզերն են անբերք: Լինեի հեռու հեռու եզերքում, Թքեի ետիս անցյալի վրա, Քնիս մեջ առնեի կղզին իմ ասուպ, Լինեի պատանդ աստղերի վրա:

четверг, 21 августа 2014 г.

Քո քույր մաքրությամբ շոյվում է հոգիս,
Լույսի հեղեղում կա քո երգերում,
ՈՒզում եմ շոյվել քո տաք ափերից,
Խառնել մարմինտ իմ համբույրներում:
Արթուն գիշերվա հրավառ լույսեր
Շաղ տուր քո դիմաց,ուր կամ քո երկնում,
Թող այս գիշերին ծնեն լի հույզեր,
Աստված է լույսը մեր ներսի հոգում:
ԱՐՄԵՆ ԱՓՈՅԱՆ
Տես',կանթեղել են իմ հոգու տան մեջ ժպիտները քո,
Հրի կուռքերն են տաճարս վառել հավատի լույսեր,
Համբույրիս կայծել,շանթահարել են համբույրները քո,
Այս գորշ խավարում հույզերը էլի ծիլեր են հյուսել:
Քո գոյության մեջ հարություն առան այն մեռյալներից
Կենդանի երգեր ու սաղմոսածին հերկեր հավատի,
ՈՒ բաժին առա հավիտենապես այն հուշ երգերից
Հավիտյան սեր ու հաղթած հույզեր,բերքեր հավատի:
ԱՐՄԵՆ ԱՓՈՅԱՆ

вторник, 12 августа 2014 г.

                        ՄՈՐՄՈՔ
Անծիր շղթայակապ անեզր փշալարեր,
Դառնասլաց հողմեր շուրջս համատարած,
Խավարածին ծորուն անլուսեղեն երգեր,
Մարդագազան սպանդ է արմատաճեղք արված:

Այս շնչահեղձ արտում լի արնաքամ հասկեր,
Տիղմ հողմերի երթն է շուրջպար բռնել հովտում,
Այս ամայի միջում ես հասակ եմ առել,
Աստված գիտե որտե՞ղ և թէ ու՞ր եմ գնում:

Բարեհոգուս ընտրյալ, յուր գթածին իմ Տեր,
Գթա ամեն արժան մեղավորին կամոք,
Լոկ բազուկտ երկնից թե կենդանի է դեռ,
Ցանիր լույսը հոգու,վանիր վիշտ ու մորմոք:

среда, 18 июня 2014 г.

                        Մեռյալ տեսիլք
Գրիս հետ անհաշտ մի ուրվական եմ,
Շրջիկ օրերիս ժամերն են մեռնում,
Ու՞մ համար բերքս բարքով արարեմ,
Երբ հնձան ձեռքիս հունձքն է չորանում:

Իմ համոզմունքին ընդեմ անզոր եմ,
Երնեկ բարքերից մի օր կշտանամ…
Վայ թե մի օր էլ ճամփաս թեք առնեմ,
Իմ նժույգ կառքիս սանձին տեր դառնամ:

Այս լռումին ելք՝ բաց դռներ չկան,
Կապանքների դեմ  խոսքն է թրատվում,
Գիտեմ,թե խոցվեմ,երգերս դեռ կան…

Ավաղ ներսում էլ ծափերն են մեռնում: