Սիրելու չափ….
Իմ սիրելու չափ,դու ինձ ընդառաջ արի այս գիշեր,
Լոկ իմ հույզերով քո գրկում սիրվեմ,խենթանամ նորից,
Իմ երգի մուսան թող քո հոգու մեջ վառի թեժ լույսեր,
Քեզ տենչող մի երգ հոգուս թևերով սավառնի նորից:
Իմ սիրելու չափ,մաքրիր թախիծը կուտակված հոգուս,
Անսահման սիրո կաթիլներ մղիր երակներիս մեջ,
Որ այս գիշերից կիրքը սավառնի մինչև արշալույս,
Մի ամբողջ ճախրանք խենթանար սիրուց երազներիս մեջ:
ԱՐՄԵՆ
ԱՓՈՅԱՆ
