среда, 18 июня 2014 г.

                        Մեռյալ տեսիլք
Գրիս հետ անհաշտ մի ուրվական եմ,
Շրջիկ օրերիս ժամերն են մեռնում,
Ու՞մ համար բերքս բարքով արարեմ,
Երբ հնձան ձեռքիս հունձքն է չորանում:

Իմ համոզմունքին ընդեմ անզոր եմ,
Երնեկ բարքերից մի օր կշտանամ…
Վայ թե մի օր էլ ճամփաս թեք առնեմ,
Իմ նժույգ կառքիս սանձին տեր դառնամ:

Այս լռումին ելք՝ բաց դռներ չկան,
Կապանքների դեմ  խոսքն է թրատվում,
Գիտեմ,թե խոցվեմ,երգերս դեռ կան…

Ավաղ ներսում էլ ծափերն են մեռնում:
                           Ձյունը
Նորից հողը ձյունապատված շորեր հագավ մայրամուտին,
Մի եղանակ,որ մանկացա հուշերիս մեջ թափառելով,
Ամեն արթուն լուսաբացին քայլս խառնել փաթիլներին
Լուռ գնում եմ ես իմ ճամփան,չարանենգին կռիվ տալով:

Քայլում եմ  իմ ճամփով անծիր,աչքս հառնած թե՝ ձախ.թե՝ աջ,
Շուրջս մարդիկ են թաթախված չարանենգին համբույր տալով,
Երկնից իջնող փաթիլն անգամ,անկարող է մաքրել սրանց,
Ին՞չ խոսք, ձյունը շահ էր բերել,մարդ տեսակին հողին տալով:

Մինչ հալոցքին շատ փաթիլներ կիջնեն վերից կարկտացած,
Չարքի ուժին ըմբոստանալ անկարող ենք, չենք կամենում…
Դեռ են գլխից,անժամանակ տանջամահ է անում մի հարց,
Թե ինչու՞ են այդ նույն մարդիկ ձմռան ցրտին լուռ չարանում:


ՑՆՈՐՔ

              Այն լուռ ձայները հարություն առան,
Քարեր դողացին մի մռայլ օրում,
Գուժեցին նրանք սրով առնական,
Կառքն էր անսանձ անխնա գոռում:
Էլ արծիվ չկա,զուր էք դառնանում,
Ձեր կողքին լի են անջուր արմատներ,
Սերմերը վաղուց ծիլեր չեն դառնում,
Խռով էք,նախանձ,աժդահա անտեր:
Թափառող գետը էլ չի վարարում,
Ափից ներս արյան բիծ էր խարանվել,
Այս հին անկենդան քարավաններում,
Ո՞ր անապատն է միշտ ջրահեղվել:
Էլի չեն լռի, ոհմակահայոց
Ոռնոցները հին այս ոգիների,
Դեռ չեն մեռնելու մեղքերը վայոց,

Որ հրաշք օրում Աստված ձեզ ների: