Այլոց խինդով սիրտս բաց,
Բայց իմ տան մեջ
ավերակ,
Դրսում լույսեր են
վառվել,
Իրականում մար
ճրագ;
Դարձս կանաչ
ճամփին կից,
Բայց կարմիրն է
ուղեկից,
Էլ դեղինի հույս
չկա,
Վերիս կարոտ եմ
մեկից:
Նետս թռչող մի
ճախրանք,
Հույսի հետքով վեր
դարմանք,
Դեռ չի հասել իր
կետին,
Չեմ գտնում մի
հնարանք;
Լավին չեմ գտել
պատճեն,
- Ճշտին այսօր հավան չեն,
Գետն է պղտոր իր
հունով,
Զուլալ ջրեր թող
կանչեն…

Комментариев нет:
Отправить комментарий