воскресенье, 15 сентября 2013 г.

 ԱՇԽԱՐՀ
Իբրև հողածին,քո գրկում պահիր ամուր իմ հողում,
Ես էլ մի հոգի,դեռ քո նշխարհքն եմ փառավոր աշխարհ,
Չէ որ մի ամբողջ տիեզերքից էս դու սնունդ առնում,
Իմ մեջ հագեցրու լույսի սերմերը,երկնային աշխարհ:

Փակիր այն խեղված ճանապարհները քո կապանքներով,
Լոկ ամեն հոգու լույսերը վառիր ներածին չափով,
Որ արշալույսի ցողերի միջում շողանք մի երգով,
Ես էլ մի երգ եմ,ձայնիս երանգ տուր,երգածին աշխարհ:

Ես էլ մի պոետ,դասիր հատ առ հատ կյանքի հանգերին,
Խոսքիտ ուժի մեջ պահիր իմ ճամփան քո երակներին,
Մեկ օր շնչել եմ,մեկ օր կտրվեմ անցաորներին,

Շնչով հագեցրու քո ծարավներին,շնչածին աշխարհ:

Комментариев нет:

Отправить комментарий