Խենթ հոգիս մի օր կղզու գիրկն ընկներ,
Լիներ մի անկյուն ծովի եզերքին,
Իմ մենությունը անկյան մեջ թաղվեր,
Թաղեի աշխարհի բոլոր մեղքերին:
Սիրում եմ կյանքը ինձնից առավել,
Լռիկ վերքերին չեմ տրվի երբեք,
Գալիք նշխարքս երաշտին տրվել,
Կողպվել է հույսը,հույզերն են անբերք:
Լինեի հեռու հեռու եզերքում,
Թքեի ետիս անցյալի վրա,
Քնիս մեջ առնեի կղզին իմ ասուպ,
Լինեի պատանդ աստղերի վրա:
Комментариев нет:
Отправить комментарий