Ես վարդերի բույր եմ առնում քո վարսերից,
Եվ հարբում եմ տաքուկ տաքուկ քո գրկի մեջ,
Կուզեմ աչքիս չորս կողմերում նաել հեռվից,
Խենթի նման հալվեմ քեզնով երգերիս մեջ.
Իմ հոգու մեջ քո անունն է ծնունդ առել,
Մի ամբողջ ստվեր լույս է շողում քո աչքերից,
Քո սրտից է իմ երակը արյուն առել
Քո մուսան է արձագանքում իմ շուրթերից.
Քո աչքերից իմ շուրթերն են ժպիտ առել,
Անուշ ձայնով դայլայլում է քո ականջին,
Շողերիտ մեջ մի ողջ աշխարհ լույս է առել,
Մնա միշտ հեզ,հոգով բարի իմ սեր անգին.

Комментариев нет:
Отправить комментарий