Ընկերներիս
Մի մեծ աստղաբույլ հեղեղի պես պարուրել են ինձ,
Հոգուս տան ներսում նրանք են լույսի կաթիլներ տալիս,
ԵՎ ամեն կաթիլ կմաքրի փոշին այս փուչ աշխարհից….
Ինձ տենչող մի երգ մի երջանիկ օր կխառնի հոգիս:
Ձեր հոգու կանչով վանում էք ինձնից մենության վերքը,
ՈՒ թովիչ սիրով շղթաել էք ինձ ձեր կապանքներում,
Այսպես շարունակ կապրի մեր միջում միաբան երգը,
Դարձյալ մի նոր լույս կշողա մի
օր այս գորշ խավարում:

Комментариев нет:
Отправить комментарий