Անցյալի կարոտ
Ամենքի պես մատնվել ենք ամայության անապատում,
Ինչ կողակից մարդ էս փնտրում,շուրջտ քար է ով բարեկամ,
Մեկն իր բահով հողն է քանդում,մեկն ուրագն է ձգում իրեն,
Մեկտեղ անցյալն է խորտակվում,ուր է հիմա լավ բարեկամ:
Մի ամբողջ լույս խավարել է մեր
շենացած ուղեղներում,
Արեգակն էլ առաջվա պես չի ջերմացնում
հոգիներում,
Ինչ սիրով են կուլ գնացել սատանայի
կապանքներում,
Ում համար դարձյալ աղոթեմ,ուր
է հիմա լավ բարեկամ:
Չեմ զարմանում,թե ինչպես է սերը
մեր մեջ արհամարվել,
Չափից շատ ենք ենք մեր օրերում
վայելքների հողին տրվել,
Չեմ ուրանում ամեն բերկրանք,
որ շատերն են ինձ պարգևել,
Ավաղ,հիմա ում գովքն անեմ,ուր
է հիմա լավ բարեկամ:
09.09.2013թ

Комментариев нет:
Отправить комментарий