вторник, 12 августа 2014 г.

                        ՄՈՐՄՈՔ
Անծիր շղթայակապ անեզր փշալարեր,
Դառնասլաց հողմեր շուրջս համատարած,
Խավարածին ծորուն անլուսեղեն երգեր,
Մարդագազան սպանդ է արմատաճեղք արված:

Այս շնչահեղձ արտում լի արնաքամ հասկեր,
Տիղմ հողմերի երթն է շուրջպար բռնել հովտում,
Այս ամայի միջում ես հասակ եմ առել,
Աստված գիտե որտե՞ղ և թէ ու՞ր եմ գնում:

Բարեհոգուս ընտրյալ, յուր գթածին իմ Տեր,
Գթա ամեն արժան մեղավորին կամոք,
Լոկ բազուկտ երկնից թե կենդանի է դեռ,
Ցանիր լույսը հոգու,վանիր վիշտ ու մորմոք:

Комментариев нет:

Отправить комментарий